Գլխավոր Քաղաքականություն 

ԱՄՆ դեսպանը հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտությունը հունիսին համապարփակ լուծում կստանա

analitik.am

Այսօր՝ մայիսի 18-ին, Երևանում կայացած ԱՄՆ- Հայաստան բիզնես կոնֆերանսի ժամանակ լրագրողների հետ զրուցելիս Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, անդրադառնալով Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը,  դրական ձեռքբերում  համարեց այն, որ կողմերը համաձայնել են պահպանել 94-95 թվականներին ստորագրված  զինադադարի ռեժիմի մասին եռակողմ պայմանագիրը և այն, որ ստեղծվելու են  հետաքննության մեխանիզմներ, որոնք թույլ կտան ուսումնասիրել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը:

Դեսպանը, խոսելով հունիսին կայանալիք նախագաների հանդիպման մասին, հույս է հայտնել, որ այդ ժամանակ հնարավոր կլինի հասնել հակամարտության համապարփակ լուծմանը, ինչին ձգտում են բոլոր կողմերը:

Նույն շարքից