Գլխավոր Քաղաքականություն 

Եթե այդպես լինի, պետք է խոսենք նաև Նժդեհի և Անդրանիկի տարաձայնությունների մասին. Շարմազանով

analitik.am

«Մանվել Գիրգորյանը Արցախի հերոս է,  նա Արցախի հաղթանակի կրողներից մեկն է և հենց նրա նման հերոսների շնորհիվ է, որ մենք այսօր ունենք ազատագրված Արցախ»,-այսօր խորհրադարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ ոչ միայն Մանվել Գրիգորյանի, այլ նաև մյուս հերոսների վրա ցեխ շպրտելը նշանակում է ջուր լցնել Ալիևի և թուրքերի ջրաղացին՝ ուրախացնելով վերջիններիս:

Շարմազանովը, նշեց, որ ամեն ինչին ասելու ձև կա, և եթե Բադասյանը ասելու բան է ունեցել, կարող էր զանգահարել Գրիգորյանին և ճշտել նման բան եղե՞լ է, թե՝ ոչ. «Այսօր հրապարակայնորեն ապատեղեկատվություն տարածելը և մեր հերոսների մասին վարկաբեկիչ նյութեր հրապարակելը բխում է միայն մեր թշնամու շահերից»:

ԱԺ փոխխոսնակի խոսքերով, Մանվել Գրիգորյանն 90-աաններին իր 12-13-ամյա որդու հետ գնացել ու կռվել է Արցախում և այսօր պետք չէ ասել այդ տարիներին այսինչ բանն է եղել. «Եթե այդպես լինի, մենք պետք է ետ գնանք ու խոսենք Նժդեհի ու Անդրանիկի, Դրոյի և Անդրանիկի միջև եղած տարաձայնությունների մասին: Այդպես պետք չէ անել, մենք պետք է դասեր քաղենք Առաջին Հանրապետության սխալներից և լինենք միասնական»:

Հիշեցնենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն Մանվել Գրիգորյանն Արցախում հայհոյել է իր ճանապարհը փակած զինծառայողներին, որին էլ հաջորդեց Արցախի հրամանատարներից Վահան Բադասյանի հայտնի հարցազրույցը:

Նույն շարքից