Գլխավոր Քաղաքականություն 

Ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս-քվոն կայուն չէ. ԵՄ ներկայացուցիչ

analitik.am

Բաքվում  Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը, խոսելով Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման մասին, այն դրական փաստ է համարել:

«Հանդիպումն ինքնին դրական փաստ է: Հիմա սպասում ենք երկրորդ հանդիպման մասին որոշմանը, որը թույլ կտա կազմել հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզը և իրականացնել մեխանիզմները, որոնց օգնությամբ հնարավոր կլինի հետաքննել շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերը: Ստատուս-քվոն կայուն չէ: Հակամարտությունը չունի ռազմական լուծում»,-ասել է նա:

Նույն շարքից