Հասարակություն 

ԼՂՀ ոստիկանություն. Ոստիկանությունը հորդորել է երթի մասնակիցներին դադարեցնել ավտոերթը

Հաշվի առնելով նշված հանգամանքները եւ հասարակական կարգի հնարավոր խախտումները՝  ԼՂՀ ոստիկանությունը վերակարգեր է սահմանել Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու որոշ հատվածներում։ Հանդիպելով ավտոերթի մասնակիցներին` ոստիկանության ներկայացուցիչները բացատրական աշխատանքներ են իրականացրել նրանց հետ՝ հորդորելով ետ կանգնել այդ նախաձեռնությունից, քանի որ այն հասարակական լարվածություն է առաջացրել Արցախում։

Սակայն, ավտոերթի մի խումբ մասնակիցներ, ի հակադարձումն հորդորների, դիմել են հակաօրինական գործողությունների եւ շարունակել սադրանքները նաեւ ոստիկանության նախազգուշացումներից հետո։ 

Հնարավոր զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով ԼՂՀ ոստիկանությունն ստեղծված իրավիճակում ստիպված է եղել դիմել համապատասխան գործողություների` օրենքով իրեն վերապահված լիազորություններիշրջանակներում:  Ցավոք, կան տուժածներ, որոնց կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում:

Նշված միջադեպի մասին ԼՂՀ ոստիկանությունն առաջիկայում եւս կտրամադրի լրացուցիչ տեղեկություններ:

Նույն շարքից