Միջազգային Հասարակություն 

Եվրամիությունը հումանիտար օգնություն է տրամադրել Լիբանանի սիրիացի փախստականներին

Ինչպես հղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Եվրամիությունը Լիբանանին լրացուցիչ 37 մլն եվրոյի հումանիտար օգնություն է տրամադրել՝ Սիրիայի փախստականներին ապաստարան տրամադրելու նպատակով: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է փախստականների հարցերով եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսը:

Ստիլիանիդիսը ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ, Սերայի կառավարական նստավայրում բանակցություններ է վարել Լիբանանի Հանրապետության վարչապետ Թամամ Սալյամի հետ:

Նա հայտնել է, որ օգնությունը տրամադրվելու է այն փախստականներին, որոնք ամենաշատն են տուժել ցրտից եւ ձնաբքից:

Հիշեցնենք որ Լիբանանում ներկայումս գտնվում է ավելի քան 1,2 մլն սիրիացի փախստական: Վերջին երեք տարիներին ԵՄ-ն փախստականների համար 449,4 մլն եվրո է տրամադրել Լիբանանին: Այս միջոցներն օգտագործվել են 180 բժշկական կենտրոնների եւ ավելի քան 90 դպրոցների տեխնիկական հագեցվածության համար:

 

 

Նույն շարքից