Ինչպես հաղորդում է ANNA.NEWS գործակալությունը, Արեւելյան Գութ պրովինցիայից շարունակվում է տեղի խաղաղ բնակչեւթյան էվակուացիան: Այսօր Դումի ու շրջակա բնակավայրերի տասնյակ բնակիչներ դուրս են բերվել վտանգավոր զոնայից ու տեղավորվել Քուդսի շրջանում գտնվող ժամանակավոր ապաստարաններում: Բացի այդ, Ջեշ ալ-Իսլամ խմբավորման շուրջ 14 գրոհայիններ իրենց 2 հրամանատարների գլխավորությամբ վայր են դրել զենքերն ու հանձնվել սիրիական իշխանություններին:
Միաժամանաակ Ջոբարում սիրիական զինուժի համարժեք գործողությունների արդյունքում ոչնչացվել են հակառակորդի հրթիռային ու ականանետային հենակետերը:
Սիրական օդուժը հարվածներ է հասցրել նաեւ Դումի շրջանում, ինչի արդյունքում վնասազերծվել են տասնյակ իսլամականներ:
Շրջանի մերձակայքում հատուկ գործողությունների ժամանակ կառավարական ուժերին հաջողվել է շրջապատել ու լիկվիդացնել շուրջ 12 գրոհայինների:
Շարունակվել են մարտերը Հալեպի պրովինցիայի Հանդարաթ, Ալ-Բրեյջա շրջաններում:
Ահաբեկիչների դեմ պայքարի կարեւորագույն հաղթանակներից մեկն այսօր գրանցվել է Զահրայում, որտեղ սիրիական կառավարական ուժերի գործողությունների արդյունքում վնասազերծվել են տասնյակ ահաբեկիչներ:
Հիշեցնենք, որ ԱՆ-Նուսրայի պարագլուխներից մեկի՝ պաղեստինի քաղաքացի Աբու Ալ- Ջոլյալիի ղեկավարությամբ իսլամականները շուրջ 6 ամիս իրականացնում էին Հալեպի բնակելի թաղամասերի հրթիռակոծությունը: