Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ` Վրաստանում տեղի է ունեցել 3.0 բալ հզորությամբ երկրաշարժ:
Իլիայի պետական համալսարանի սեյսմիկ մոնիթորինգի տեղեկատվության համաձայն` երկրաշարժը գրանցվել է Ախալցխա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք և Ացկուրի գյուղից 3 կմ հեռավորության վրա:
Տեղեկատվության համաձայն` ստորգետնյա ցնցումներից ոչ մի վնաս չի առաջացել: