Հասարակություն 

Դեյր էր- Զորի պրովինցիայում սիրիական օդուժը ոչնչացրել է ՒՊ ահաբեկիչների ավտոշարասյունը

Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, առանձնակի արյունալի մարտեր են ընթանում պաղեստինյան գաղթականների Յարմուկ ճամբար շրջանում, որտեղ Համազ ու Ան-Նուսրա խմբավորումների գրոհայինները հարձակում են ձեռնարկել կառավարական ուժերի դիքերի ուղղությամբ: Ինտեսիվ մարտական գործողությունները շարունակվել են մինչեւ երեկո, կողմերը գործի են դրել հրթիռային համակարգեր ու ականանետներ, որի արդյունքում երկու կողմերում գրանցվել են կորուստներ:

 

Միաժամանակ Հալեպում սիրիական օդուժը հարվածներ է հասցրել քաղաքի ծայրամասերում տեղակայված խմբավորումների դիրքերին:

Հոմս պրովինցիայում կառավարական օդուժը ռմբակոծել է շինությունն, որտեղ ընթանում էր գրոհայինների հրամանատարության խորհրդակցությունը, որոնք ամենայն հավանականությամբ ԻՊ-ին միանալու որոշումն էին քննարկել:

Լաթաքիայի շրջանում կրկին շարունակվում են մարտերն, որտեղ սիրական հրետանին հզոր հարվածներ է հասցրել գրոհայինների դիրքերի ուղղությամբ:

 

Դեյ-Էր Զոր պրովինցիայում, ռազմական օդանավակայանի տարածքում սիրական օդուժն ոչնչացրել է ԻՊ-ի ավտոշարասյունը:

Դարա պրովինցիայում սիրական հրետանին շարունակել է հրետակոծել հակառակորդի դիրքերը: Տեղեկություններ այս շրջանից ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ դեռեւս չկան:

 

Հիշեցնենք, որ դեռեւս ԻՊ-ի դեմ պայքարի միասնական ճակատ չկա. խմբավորման դեմ պայքարում են Սիրիայի եւ Իրաքի կառավարական զորքերը, ԱՄՆ-ի գլխավորած միջազգային զորքերը, ինչպես նաեւ Իրաքի եւ Սիրիայի քրդերը: Մարտական գործողությունների արդյունքում մի քանի հազար խաղաղ բնակիչ է զոհվել,  հարյուր հազարավոր մարդիկ դարձել են փախստականներ եւ մի քանի հազար մարդ դեռեւս ԻՊ-ի պատանդն է

 

 

Նույն շարքից