Հասարակություն 

Դեբելցովոյի հրետակոծության հետեւանքով զոհվել է 12 խաղաղ բնակիչ

Ինչպես հաղորդում է գործակալությունը, Դեբելցովոյի հրետակոծության հետեւանքով զոհվել է 12 խաղաղ բնակիչ: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի շրջանային միլիցիայի պետ Վյաչեսլավ Աբրոսկինը, նշելով որ քաղաքի բնակելի թաղամասերի հրետակոծության հետեւանքով զոհվել է 12 խաղաղ բնակիչ, իսկ չդադարող հրետակոծության հետեւանքով իրավապահներին չի հաջողվում ժամանել դեպքի վայր:

Ավելի վաղ, Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել էր, որ Դեբելցովոյից էվակուացվել են շուրջ 300 բնակիչ:

 

Հիշեցնեն, որ նախօրեին՝ երեկոյան, Դոնեցկի զինված ուժերի հրամանատարի տեղակալ Էդուարդ Բասուրինը տեղեկացրել էր, որ աշխարհազորայիններն ամբողջությամբ շրջապատել էին Դեբելցովոն ու ուկրաինական զորամիավորումներին առաջարկել հանձնվել՝ խոստանալով պահպանել նրանց կյանքը: Ուկրաինական 11 զինծառայողներ արդեն համալրել են աշխարհազորայինների շարքերը:

Մաժամանակ ուկրաինական հրամանատարությունը ժխտում է շրջապատման մեջ ընկնելու աշխարհազորայինների պնդումները:

 

 

Նույն շարքից