Գլխավոր Քաղաքականություն 

Իշխանական պատգամավորները փորձում են «բռոնյա» անել «ազատ» տարածքները. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ իշխանական պատգամավորներն ակտիվորեն սկսել են ներքին բանակցությունները ընտրատարածքները իրար մեջ բաշխելու շուրջ։ Ինչպես հայտնի Է՝ ընտրական նոր օրենսգրքովնախկին ամեն չորսական ընտրատարածքի փոխարեն 2017-ին ձևավորվելու Է մեկը, և գործող 41 ընտրատարածքները դառնալու են 13-ը։ Արդյունքում, իշխանական պատգամավորները փորձում են իրար մեջ պարզել, թե ով որտեղ է առաջադրվելու, որպեսզի իրենց համար կարողանան «ազատ» տարածք «բռոնյա» անել։

Բանն այն Է, որ բոլորը հասկանում են, որ առանձին օլիգարխ-պատգամավորների հետ միևնույն ընտրատարածքում լինելու դեպքում նրանք ամեն ինչ անելու են, որ իշխանության ձայները հենց իրենց օգտին գրվեն։ Արդյունքում, չնայած նրանք իշխանություններին մի քանի հոգով «կներկայացնեն», բայց դափնիները կհասնեն մեկին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից