Հասարակություն 

Եգիպտոսի ահաբեկչական ցուցակում է հայտնվել «Համազի» մարտական թեւը

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործկալությունը, Եգիպտոսի արտակարգ գործերի գերագույն դատարանը պաղեստինյան «Համազ» շարժման ռազմական թեւ հանդիսացող «Իզադին ալ- Քասամի գումարտակ» խմբավորմումն ընդգրկել է երկրի ահաբեկչական խմբավորումների ցուցակում:

 

Ավելի վաղ եգիպտական իշխանությունները պահանջել էին «Համազից» դադարեցնել զենքի մատակարարումները Եգիպտոսի «Մուսուլման եղբայրներ» խմբավորմանը, Սինայի թերակղզուց դուրս բերել ահաբեկիչների վերապատրաստման ճամբարները:

 

 

Հիշեցնենք, որ Սինայի թերակղզում հունվարին իրականացվել էին մի շարք ահաբեկչություններ, ինչի արդյունքում ԻՊ-ի հետ համագործակցող «Անսար Բեյթ ալ-Մակդիս» խմբավորման գրոհայինները գնդակոծել էին եգիպտական ռազմական ու ոստիկանական հիմնարկությունները:

 

 

Նույն շարքից