Գլխավոր Հասարակություն 

Անհետացել է Փարիզիվ Կահիրե թռչող A320 օդանավը

analitik.am

Եգիպտոսի զինվորականները հասել են այսօր անհետացած A320 օդանավի ենթադրյալ կործանման վայր: Այս մասին հայտնում է EgyptAir  ավիաընեկության թվիթերյան էջը:

EgyptAir-ի փոխնախագահ Ահմեդ Աբդուկը հայտնել է, որ անհետացած օդանավի անձնակազմը մինչ ռադարներից օդանավի անհետանալը խնդիրների մասին ազդանշան չի ուղարկել:

Նշենք, որ Փարիզից Կահիրե թռչող օդանավն անհետացել է մի քանի ժամ առաջ նախատեսված վայրէջքից 20 րոպե առաջ: Ինքնաթիտում 66 մարդ կա:

Օդանավը հայտնաբերելու համար օպերատիվ շտաբ է ստեղծվել:

Նույն շարքից