Գլխավոր Տնտեսություն 

Պետք է սպասել, որ առաջիկայում նման մի քանի այլ դեպքերի ականատեսը կլինենք. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան «Ռուս–Արմ օյլ» ընկերությանը թույլատրվել է լքել Բագրատաշենի մաքսային անցակետը և ՀՀ տարածք անցկացնել 46 տոննա դիզվառելիքով բեռնված բեռնատարները։ Դրանց մուտքը Հայաստան 18 օր արգելվում էր։

Սա, իհարկե, ուրախալի է, որ հեղուկ վառելիք ներկրող ընկերություններից զատ վերջապես մի նոր ընկերություն է հայտնվել, որը համարձակվել է թեկուզ փոքր խմբաքանակով դիզվառելիք ներկրել։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ մինչև այս 46 տոննա դիզվառելիքի ներկրումը վարչապետի մոտ այս հարցով խորհրդակցություն է անցկացվել և, ըստ էության, հենց դրա ընթացքում է կայացվել որոշումը։

Ու պետք է նկատել, որ «Ռուս-Արմ օյլ» ընկերությանը իր կամքից անկախ ճիշտ ժամանակին հայտնվել է ճիշտ տեղում, դիզվառելիքը Հայաստանն է բերել այն ժամանակ, երբ վարչապետո հայտարարել է մոնոպոլիաների դեմ պայքարի մասին։

Սա ուղղակի նվեր է կառավարության համար «մոնոպոլիաների դեմ պայքար» պայմանական անունը կրող շոուում թմբկահարելու փաստ ունենալու համար: Պետք է սպասել, որ առաջիկայում նման մի քանի այլ դեպքերի ականատեսը կլինենք։ Խնդիրն այն է, թե որքանով դա կհանգեցնի իրական մրցակցության և որքանով դրանից կշահեն ՀՀ քաղաքացիները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից