Հասարակություն 

ԼԺՀ ղեկավար. Դեբելցովոյում ուկրաինական ուժայինների կապիտուլացիան ժամերի հարց է

Ինչպես հաղորդում է գործակալությունը, Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնիցկին հայտնել է, որ Դեբելցովոյում շրջապատման մեջ գտնվող ուկրաինական ուժայինների կապիտուլացիան ժամերի հարց է:

 

«Դեբելցովոյում ուկրաինական զորամիավորումների վերջնական շրջապատումը ժամանակի հարց է, սակայն Լուգանսկի աշխարհազորայինները, անհարկի զոհերից խուսափելու համար, մտադիր չեն դա իրականացնել ամեն գնով, մեկ օր շուտ կամ մեկ օր ուշ՝ դա ժամանակի հարց է, ինչն արդեն հասկանում են նաեւ  ուկրաինական զինվորները»,-նշել է նա:

Վերջում նա հայտնել է, որ Լուգանսկի ու Դոնեցկի աշխարհազորայիները գտնվում են մի քանի մետր հեռավորության վրա՝ միաժամանակ հույս հայտնելով, որ մոտ ապագայում երկու զորամիավորները միասին կտոնեն հաղթանակը:

 

Հիշեցնեն, որ նախօրեին՝ երեկոյան, Դոնեցկի զինված ուժերի հրամանատարի տեղակալ Էդուարդ Բասուրինը տեղեկացրել էր, որ աշխարհազորայիններն ամբողջությամբ շրջապատել էին Դեբելցովոն ու ուկրաինական զորամիավորումներին առաջարկել հանձնվել՝ խոստանալով պահպանել նրանց կյանքը: Ուկրաինական 11 զինծառայողներ արդեն համալրել են աշխարհազորայինների շարքերը:

 

Մաժամանակ ուկրաինական հրամանատարությունը ժխտում է շրջապատման մեջ ընկնելու աշխարհազորայինների պնդումները:

 

 

Նույն շարքից