Գլխավոր Հասարակություն 

Ինչ կապ ունի գեներալ Բաղմանյանը բանակի համար Ռուսաստանից ուղարկված ՈՒԱԶ մեքենաներն անհետացման հետ. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Թերթը տեղեկություն է ստացել, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՌԴ-ում բնակվող մի քանի հայերի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակին նվեր ուղարկված 8 հատ ՈՒԱԶ մեքենաներն անհետացել են:

Սույն պատմության մեջ հոլովվում է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի անունը:

Հայկազ Բաղմանյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, թե կցանկանար իմանալ՝ ով է տեղեկությունը տարածողը: «Ես խնդրում եմ, ով ասել է, թող զանգի ինձ, ես մի հատ իրա հետ հանդիպեմ, ասեմ՝ արի մի հատ տեսնել էլի, ո՞վ է քեզ տենց բան ասել, հետքերով գնամ, մի հատ բռնեմ, մինչեւ ականջները չպոկենք, ոտը չջարդենք, գլուխը չցխենք, մեկ ա, չեն հանգստանալու»,-ասաց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից