Հասարակություն գլխավոր 

Forbes-ը կազմել է Ռուսաստանի ամենահարուստ ժառանգների ցանկը. Այստեղ նաև հայ կա

 Forbes ամսագիրը կազմել է Ռուսաստանի ամենահարուստ ժառանգների ցանկը և հայտնել, թե ով է նրանցից ամենահարուստը: Դրա համար ամսագրի լրագրողներն ընտրել են 20 ընտանիք, որտեղ «ամենաաղքատ» ժառանգն ունի 1,82 միլիորդ դոլար կարողություն:

Այսպիսով Forbes-ի վարկածով ամենահարուստ երեխան Վագիտ Ալեքպերովի որդին է՝ Յուսուֆը (1990 թ): Նա ևս գործարար և կարող է 8,9 միլիարդ դոլար ժառանգություն ունենալ: Երկրորդ տեղում Անդրեյ Մելնիչենկոյի  4-ամյա դուստրն է՝ Տարեն, ով կարող է ժառանգել 8,2 միլիարդ: Իսկ լավագույն եռյակը եզրափակում է Լեոնիդ Միխելսոնի 24-ամյա դուստրը՝ Վիկտորյան (7,2 միլիարդ դոլար):

Նշենք, որ ցուցակում 5-րդն ազգությամբ հայ Սերգեյ Գալիցկիի դուստրն է՝ Պալինան, ով կարող է 5,7 միլիարդ ժառանգություն ունենալ:

Նույն շարքից