Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով Եգիպտոսի ավիացիայի նախարարությանը, այսօր Միջերկրական ծովի օդային տարածքում անհետացած A320 ինքնաթիռն ամենայն հավանականությամբ օդում է կործանվել և ծով են ընկել դրա կտորները: Դա տեղի է ունեցել Եգիպտոսի ափերից 280 կմ հեռավորության վրա: Սակայն պետք է նշել, որ այս ինֆորմացիան դեռ պաշտոնապես չի հաստատվել:
Վերջին տեղեկություններով, օդանավում եղել է 66 մարդ: EgyptAir ավիաընկերության փոխնախագահ Ահմեդ Աբդուլը հայտնել է, որ օդանավում եղել է 56 ուղևոր, 3 անվտանգության աշխատակից, 2 օդաչու և 5 բորդուղեկցորդ: