Այսօր՝ մայիսի 19-ին,կառավարության նիստի ժամանակ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, խոսելով ավտոմեքենաների կրճատման մասին, հայտնեց, որ գործընթացը տեղի է ունենալու փուլային եղանակով, և հենց առաջին փուլում կրճատվելու են 797 մեքենա. «Այս առումով աշխատելու ենք բոլոր նախարարությունների ու գերատեսչությունների հետ, բացի փրկարար ծառայությունից, ՊՆ-ից, Ոստիկանությունից, ԱԱԾ-ից, ՔԿ-ից»:
Նա ասաց, որ կրճաատվող ավտոմեքենաներից 107-ը ֆինանսավորվում են ուղիղ բյուջեից, իսկ մնացած 690-ը պատկանում են ՊՈԱԿ-ներին, ՓԲԸ-ներին և տարբեր հիմնադրամներներին. «Պետք է նշեմ, որ դրանց մի մասն օգտագործվում էր հենց պետական մարմինների կողմից»,-հավելեց Հարությունյանը: