Հասարակություն գլխավոր 

Օդանավը կործանվել է Կարպատոս կղզու մոտ. Դրանում ՀՀ քաղաքացիներ չեն եղել

Փարիզից Կահիրե թռչող A320 օդանավը կործանվել է հունական Կարպատոս կղզու մոտ Էգեյան ծովում Եգիպտոսի օդային տարածքում: Այս մասին Ֆրանս Պրեսս գործակալությանը հայտնել են հունական օդանավակայանում ունեցած աղբյուրները:

Հիշեցնենք, որ օդանավում եղել է 66 մարդ: Նրանցից 15-ը ֆրանսիացի են, 30-ը՝ եգիպտացի, իսկ մյուսները Մեծ Բրիտանիայի, Բելգիայի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Պորտուգալիայի, Սուդանի, Չադի, Կանադայի, Ալժիրի քաղաքացիներ:

Հավելենք նաև, որ Տիգրան Բալայանն ավելի վաղ հայտնել էր օդանավում ՀՀ քաղաքացիների չլինելու մասին:

Նույն շարքից