Այսօր՝ մայիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը, անդրադառնալով Վիեննայում Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ ձեռքբերված համաձայնություններից մեկին՝ հատուկ մեխանիզմներ ստեղղծելուն, որոնք թույլ կտան հետաքննել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, վստահություն հայտնեց, որ դա տեղի չի ունենալու, իսկ եթե նույնսիկ տեղի էլ ունենա, հաստատ հասցեական հայտարարություններ չեն լինելու:
Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման հավանականությանը, Պապյանն ասաց, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմի չի գնա, սակայն խուսափել եռօրյա, քառօրյա կամ հնգօրյա պատերազմներից չի ստացվի, քանի որ Ալիևը ցանկանում է այդկերպ կորուստներ պատճառել հայկական կողմին:
Պապյանի խոսքերով, ապրիլյան պատերազմի օրինակով նոր պատերազմ հնարավոր է հունիսի 18-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում. «Հունիսիսի 18-ին Ադրբեջանում «Ֆորմուլա-1» է անցկացվելու, իսկ հուլիսի 7-8-ին Վարշավայում ՆԱՏՕ-ի վեհաժողով է տեղի ունենալու: Այս երկու միջոցառումների արանքում Բաքուն կարող է կարճատև պատերազմի գնալ, որպեսզի հարցը մտցնի ՆԱՏՕ-ի վեհաժողովի օրակարգ»:
Պապյանի խոսքերով, հայկական կողմը չի հարամելու Ադրբեջանում անցկացվելիք «Ֆորմուլա-1»-ը, սակայն պետք է չի մտածել, թե նրանք չեն հարամի Հռոմի Պապի հայաստանյան այցը:
Նա նաև խորհուրդ չտվեց հույս դնել Ռուսաստանի օգնության վրա, քանի որ Մոսկվան ցանկանում է Արցախը տալ Ադրբեջանին, վերջինիս ԵՏՄ բերելու համար: