Հասարակություն 

Չեթինօղլուն թվարկել է Թուրքիայի հայկական տարածքները, որոնք պետք է վերադարձվեն իրական ժառանգներին. armenpress.am

աշխարհը կառուցել է հարևանի կնոջը, աղջկան, աշխատանքն ու դաշտերը խլելու միջոցով: Շատ դժվար է հաղթահարել այն բարոյահոգեբանական վիճակը, որը ստեղծվել է 1915-ին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է հայտնի թուրք մտավորական Սաիթ Չեթինօղլուն` դիտարկելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորությունը:

Նա ընդգծել է, որ Հայոց ցեղասպանությունն իրականացվել է կուսակցություն-բանակ-ժողովուրդ համագործակցությամբ, այդ իսկ պատճառով գործ ունենք հավաքական պատասխանատվության խնդրի հետ: «Բացի այն, որ թուրք ժողովուրդը նյութական շահ է ստացել Ցեղասպանությունից, նրանք այդ հանցանքի մեղավորներին ճանաչել են որպես ղեկավար, ինչը առանձին պատասխանատվության հարց է առաջացնում: Այս տեսանկյունից, Ցեղասպանության ճանաչումը կնշանակի երկրի հիմնադրման պարադիգմայի ոչնչացում»,- նշել է Չեթինօղլուն:

Նա անդրադարձել է այն փաստին, որ մեր օրերում Թուրքիան Ցեղասպանությունն իր սահմաններից դուրս է իրականացնում: «Թուրքիայի կողմից ԴԱԻՇ-ին տրվող օգնությունը և աջակցությունը կարելի է որակել որպես ցեղասպանությունն իր սահմանից այն կողմ տանելու գործողություն, քանի որ դրա հետևանքով այսօր սպանվում են Ցեղասպանությունից ինչ-որ կերպ փրկվածները: Ղարաբաղյան հարձակումը ևս կարող ենք դիտարկել այս տեսանկյունից:

Մանրամասն՝ armenpress.am

Նույն շարքից