Այսօր՝ մայիսի 19-ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկել է ահաբեկչության դեմ պայքարը և սիրիական հարցը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով NTV հեռուստաընկերությանը, որն իր հերթին վկայակոչում է Էրդողանի ադմինիստրացիային:
Նշվում է, որ հեռախոսազրույցը տևել է 1 ժամ 10 րոպե: Նախագահները ընդհանուր հայտարարի են եկել ահաբեկչության դեմ պայքարում համագործակցելու հարցում: