Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի քարտուղար Ալեքսեյ Պուշկովը հանդես է եկել Արեւմուտքի կոշտ քննադատությամբ, նշելով որ արեւմտյան քաղաքական գործիչները արեւելյան Ուկրաինայում տեղի ունեցող վայրագությունների նկատմամբ կիրառում են աչքակապություն:
«Արեւմոտքում գոչում են Մարիուպոլի մասին, ու չեն ցանկանում լսել Դոնեցքում ամեն օր զոհված խաղաղ բնակիչների մասին, նրանց մի աչքը կու՞յր է»- հայտարարել է Պուշկովը:
Հիշեցնեն, որ նախօրեին՝ երեկոյան, Դոնեցկի զինված ուժերի հրամանատարի տեղակալ Էդուարդ Բասուրինը տեղեկացրել էր, որ աշխարհազորայիններն ամբողջությամբ շրջապատել էին Դեբելցովոն ու ուկրաինական զորամիավորումներին առաջարկել հանձնվել՝ խոստանալով պահպանել նրանց կյանքը: Ուկրաինական 11 զինծառայողներ արդեն համալրել են աշխարհազորայինների շարքերը:
Մաժամանակ ուկրաինական հրամանատարությունը ժխտում է շրջապատման մեջ ընկնելու աշխարհազորայինների պնդումները: