Բրիտանական Spectator ամսագիրը ամփոփել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին ամենավիրավորական բանաստեղծությունների մրցույթի արդյունքները: Հաղթող ճանաչվել է Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը:
Sky News հեռուստաընկերությունը նշում է, որ Ջոնսոնի բանաստեղծությունը Էրդողանի և այծի միջև առաջացած սիրո մասին է: Լոնդոնի նակին քաղաքապետն իր հարցազրույցի ժամանակ նաև ասել է, որ բոլորը կարող են կատակել այս թեմայով, եթե ցանկություն ունեն:
Հավելենք, որ հաղթանակի համար Ջոնսոնը ստանալու է 1000 ֆունտ: