Այսօր՝ մայսիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի Բունդեսթագի «Ձախեր» խմբակցության պատգամավոր Ուլլա Յելփքեն հայտարարեց, թե իրենց շատ է անհանգստացնում այն հանգամանքը, որ ապրիլյան պատերազմի օրերին Թուրքիայի նախագահ Էրդողանը հանդես եկավ ոչ թե խաղաղության կոչով, այլ պաշտպանեց Ալիևի ագրեսիան:
Յելփքեն նշեց, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, ուստի կողմերը պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ՝ հավելելով, որ ազգերի ինքորոշման իրավունքը կարևորագույնն է այս խնդրում:
Գերմանացի պատգամավորը նաև ասաց, որ իրենք ցանկանում էին անձամբ մեկնել Արցախ և տեսնել, թե ինչ է կատարվում և հենց այդպես էլ արեցին:
Մարտին Դոլցերն իր հերթին նշեց, որ իրենց տեղեկություններով թուրքական կողմը շատ դեպքերում մասնակցում է ադրբեջանական գործողութուններին և հավելեց, որ Էրդողանի կառավարությունն ապակառուցողական քաղաքականություն է վարում՝ ունենալով նեոօսմանական նկրտումներ և աջակցելով Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորմանը: