Այսօր՝ մայսիսի 19-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցի ժամանակ Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, պատասխանելով այն հարցին, թե քանի քաղծառայող է կրճատվելու, ասաց, որ այդ մասին խոսելու համար դեռ վաղ է. «Ես միշտ եմ ասել, որ մեր ապարատներն օպտիմալացնելու կարիք կա և հիմա էլ նույն կարծիքին եմ: Կա տեսակետ, թե սրանից կտուժի սոցիալական խնդիրներ լուծելու գործը, սակայն ես այդ կարծիքին չեմ, քանի որ, պետական կամ քաղաքացիական ծառայությունը սոցիալական խնդիր լուծելու համար չէ: Դա է պատճառը, որ գոյություն ունեցող ապարատի որակը բավարար չէ»:
Բադալյանն ասաց, որ այսօր կա մոտ 7 հազար քաղաքացիական ծառայության պաշտոն, կան նաև բավականին թափուր պատշոններ, որոնք կազմումեն ընդհանուրի 10 տոկոսը. «Տրամաբանական է, որ առաջին հերթին կրճատվելու են հենց թափուր պաշտոնները, որպեսզի սոցիալական խնդիրը չսրվի: Ես չեմ կարող ասել, թե որ տոկոսը կկրճատվի, դա պետք է որոշեն առանձին մարմինները»:
Քաղծառայության խորհրդի նախագահն հավելեց, որ հանձնաժողով է ստեղծվել, որն աշխատելու է բոլոր մարմինների հետ, որոնք պետք է հիմնավորեն իրենց հաստիքները և առաջարկություններ անեն կրճատումների մասով: