Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Կիբերբերկուտի» հակերները հայտարարել են, որ արգելափակել են Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի կայքն, որը ներկա դրությամբ չի գործում:
«Այսօր կրկին դիմում ենք Արսենի Յացենյուկին վերջ դնել Ուկրաինայի ժողովրդի տեռորին, ով իր անդրծովյան տերերի հովանավորությամբ երբեմնի ծաղկուն երկիրը հասցրել է աղետի, վերածել այն նեոնացիստների, գրոհայինների ու կոռուպցիայի որջի, ուստի պահանջում ենք նրա անհապաղ հրաժարականը: Իր ոչ պրոֆեսիոնալ գործունեության արդյունքում, նա երկիրը հասցրել է ծայրահեղ աղքատության, հուսալքության եզրին՝ շարունակելով պետական բյուջեի թալանը»,-ասված է հակերների հայտարարությունում: