Թուրքիայի վարչապետի պաշտոնում առաջադրվել է Տրանսպորտի և կապի նախարար Բինալ Իհլդիրիմը: Նա իշխող Արդարություն և զարգացում կուսակցության միակ թեկնածուն է երկրի վարչապետի պաշտոնի համար: Այս մասին հայտարարել է կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիկը:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ չի պատրաստվում մայիսի 22-ին կայանալիք կուսակցության արտահերթ նիստի ժամանակ առաջադրել իր թեկնածությունը:
Հիշեցնենք, որ Դավութօղլուն Թուրքիայի վարչապետ նշանակվեց 2014 թվականին: