Այսօր՝ մայիսի 19-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև: Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են այն քայլերը, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն Սիրիայի հակամարտության կարգավորման գործընթացը:
Քննարկվել են այլ ակտուալ հարցեր ևս: Մասնավորապես խոսքը վերաբերում է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը և դրան, թե ինչ կարող անել միջազգային հանրությունը այդ հակամարտության կարգավորման համար: