Քաղաքական 

Ֆրանսիայի և Ադրբեջանի արտգործնախարարները խոսել են ղարաբաղյան հակամարտության մասին

Այսօր՝ մայիսի 19-ին, Փարիզում  Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, ում հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության հարցը:

Հայտնվում է, որ արտգործնախարարները խոսել են Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքների մասին՝ կարևորելով հրադադարի ռեժիմի պահպանումը և կողմ արտահայտելով հակամարտության արագ և լիակատար կարգավորմանը:

Արտգործնախարարները նաև խոսել են երկու երկրների միջև երկկողմ հարամբերությունների մասին:

Նույն շարքից