Հասարակություն Տնտեսություն 

Չինաստանը հանդես է եկել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների դեմ

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Չինաստանը դեմ է Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը:

Այդ մասին հայտնել է Չինաստանի արտգործնախարարության հատուկ ներկայացուցիչ Հուա Չունինը՝ մեկնաբանելով սահմանափակումներն ընդլայնելու Բրյուսելի ընդունած որոշումը:

 

 

«Մենք դատապարտում ենք պատժամիջոցների ու սպառնալիքների յուրաքանչյուր դրսեւորում ու հավատում, որ միշտ կգտնվի անհրաշեշտ ուղի երկխոսության ու քաղաքական ճգնաժամի հաղթահարման համար, ուստի հույս ունենք, որ բոլոր կողմերը պատասխանտու կլինեն իրենց գործողությունների համար, կպահպանեն սառնասրտություն ու հանգստություն, ամեն ջանք կգործադրեն ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման համար»,- ասել է նա:

 

Բացի այդ  նա հույս է հայտնել, որ երկխոսությունը կողմերի միջեւ կշարունակվի ու կյանքի կկոչվեն մինսկյան համաձայնագրերը:

 

 

Նույն շարքից