Հասարակություն 

Իրաքում լիկվիդացվել է ԻՊ-ի քիմիական զենքի մասնագետը

Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային» պատերազմ պորտալը, Իրաքում ամերիկյան օդուժի հարվածների արդյունքում լիկվիդացվել է ԻՊ-ի քիմիական զենքի մասնագետ Աբու Մալիքը:

 

Այդ մասին հայտնել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբից, նշելով որ հրթիռակոծությունն իրականացվել է Մոսուլ քաղաքի մոտ:

 

Ինչպես հայտնում են ամերիկյան հրամանատարության մամուլի ծառայությունից, Աբու Մալիկը 2005թ.-ին գտնվում էր «Ալ-Քաիդայի» հովանավորության ներքո, իսկ այնուհետեւ հարելով  ԻՊ խմբավորմանը՝ որպես ինժեներ աշխատել է քիմիական զենքի արտադրությունում, ուստի նրա մահը կկասեցնի ահաբեկիչների կողմից քիմիական զենքի օգտագործման ծավալները:

 

Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը 2014թ.-ի հունիսից զավթել է Իրաքի ու Սիրիայի զգալի մասը, իսկ սեպտեմբերից ԱՄՆ ու նրա դաշնակիցների օդուժը սկսել է ահաբեկիչների դիրքերի ավիահարվածները:

 

 

Նույն շարքից