Հասարակություն 

Արսեն Ավակով. «Հայդար» ջոկատի գործողությունները դավաճանություն են

Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային» պատերազմ պորտալը, «Հայդար» ջոկատի գործողությունները դավաճանություն են:Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը՝  Ուկրաինայի պաշտպանության նախարարության  դեմ ցույց կազմակերպած  Հայդար ազգային գվարդիայի  մարտիկներին մեղադրելով դավաճանության մեջ:

 

«Պատերազմական իրավիճակում գտնվող երկրի պաշտպանության նախարարության շրջափակումը, ինչպես նաեւ ռադայի պատգամավոր ու վերոհիշյալ ջոկատի հրամանատար Սերգեյ Մելնիչուկի մասնակցությունը միտինգին համարում եմ  դավաճանական քայլ»,- ասել է Ավակովը:

 

Նա հայտնել է, որ իրավապահները հետաքննություն են սկսել միտինգի ընթացքում ջոկատի մարտիկների կողմից առեւանգված ուկրաինական զինվորական Մաքսիմ Կոզուբայի գործի հատկանիշներով, որն վիրավորվելուց հետո վերականգնողական թերապիա էր անցնում Կիեւում:

 

Հիշեցնենք, որ «Հայդար» ջոկատի մարտիկները բողոքի ցույցի էին դուրս եկել ՊՆ նախարարության շենքի մոտ ու շրջափակել հաստատությունը:

Միտինգի պատճառ էր հանդիսացել Ուկրաինայի իշխանությունների՝ գումարտակը ցրելու որոշումը:

 

 

Նույն շարքից