Հասարակություն գլխավոր 

Մարդիկ դիվահար փախչում են գեներալ Մանվելի ավտոմեքենայի ճանապարհից՝ հասկանալով թե ինչ գին կունենա «սխալը». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երբ հրապարակվեց ԼՂՀ Աժ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հարցազրույցը, որում նա պատմել էր, թե ինչպես է ՀՀ Աժ ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Մանվել Գրիգորյանը ավտոճանապարհին կանգնելու և այն նեղացնելու համար հայհոյել ու թիկնապահներին հրահանգել ավտոմատով սպառնալ վարորդ-կամավորներին, որևէ մեկին կատարվածը չզարմացրեց։ Բոլորն էլ լավ հիշում են, որ գեներալ Մանվելը միշտ էլ իր թիկնապահների հետ աչքի է ընկել բռնություններով։ Արդեն երկու տասնամյակ է՝ մարդիկ նրա ավտոմեքենայի ճանապարհից դիվահար փախչում են, քանի որ շատ լավ գիտեն, թե իրենց «սխալը» որքան ծանր հետևանքներ կարող է ունենալ։ Եվ այսօր ասել, որ սա սարքովի պատմություն է, առնվազն ազնիվ չէ։ Պարզապես մենք պետք Է տարանջատենք պատերազմի հերոս Մանվել Գրիգորյանին խաղաղ օրերին բռնարարքներ սանձազերծող գործչից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից