Հասարակություն 

Ռուսաստանը կապահովի Նիկարագուայի ջրանցքի անվտանգությունը. Ամերիկացիները հիսթերիայի մեջ են

 

Ինչպես հաղորդում է cont.ws լրատվական կայքը, Մանագուայի, Պեկինի ու Մոսկվայի եռակողմ պայմանագրի համաձայն, չինացիները հիմնականում ամբողջությամբ կհոգան Նիկարագուայի ջրանցքի կառուցման ծախսերն, որը նախատեսվում է ավարտին հասնել 4 տարի անց:

 

Միաժամանակ նիկարագուական կողմն ապահովելու է բանվորական ուժն ու շինանյութերի մատակարարումն, իսկ ռուսական կողմը՝ ընդհանուր անվտանգությունը:

 

Փաստորեն Ռուսաստանի ռազմական նավերն ու հակաօդային պաշտպանական համակարգերը կհայտնվեն ամերիկյան ափերի մոտ, չինացիները տնտեսական ճգնաժամի պայմաններում կծախսեն 40 միլիարդ դոլար:

 

Նիկարագուական ջրանցքը իր ծավալով 3,5 անգամ կգերազանցի Պանամական ջրանցքին, օրեկան ջրանցքով կանցնեն շուրջ 38 նավեր, այն դեպքում, երբ Պանամայով անցնում են ընդամենը 14-ը:

 

Արդյունքում Չինաստանն ու Ռուսաստանը ամրապնդում են իրենց դիրքերը տարածաշրջանում, որն էլ առաջացնում է ամերիյան կողմի հիսթերիան: Արեւմտյան լրատվամիջոցները թմբկահարում են ազգային անվտանգությանն սպառնացող հայտարարություններ ու մտավախումներ մասին:

Փոխարենը՝ Չինաստանն արդեն բանակցություններ է վարում Կոլումբիայի իշխանությունների հետ՝ տրանսատլանտյան երկաթուղու շինարարության կապապակցությամբ, որն առավել ծախսատար կլինի:

 

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից