«Առավոտ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու «Դղյակ» խանութի տիրոջ՝ 40-ամյա Գուրգեն Ավետրսյանի սպանության մեջ կասկածելու փաստով ձերբակալվել էր նրա մանկության ընկերը՝ 1976 թվականին ծնված Արմեն Փափազյանը, որը Շիրակի մարզի հարկային տեսչության աշխատակից է։ Արմեն Փափազյանը պնդել էր, որ սպանությունը ինքն է կատարել, սակայն, «Առավոտ»–ի՝ ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, գիշերը ձերբակալվել է Գյումրիի նախկին պաշտոնյաներից մեկի՝ Արտուշ Մովսիսյանի որդին՝ 1976 թվականին ծնված Արա Մովսիսյանը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ գտնվող ռեստորանում, ուր հավաքված են եղել մեծ թվով տղամարդիկ, վիճաբանություն էր ծագել Արա Մովսիսյանի ու «Դղյակ» խանութի տիրոջ՝ Գուրգեն Ավետիսյանի միջև Արման Փափազյանի պատճառով, սակայն Արմանը չէր սպանել ընկերոջը։ Սպանությունը կատարելու մեջ կասկածվում է Արա Մովսիսյանը, մինչդեռ Արման Փափազյանը իր վրա է վերցնել ծանր այս հանցանքը՝ փորձելով իրավապահներին համոզել որ հենց ինքն է կատարել: Ի դեպ, Արա Մովսիսյանի ձերբակալման փաստը հաստատեցին նաև ոստիկանությունում՝ հավելելով, որ նա ոստիկանություն է ներկայացել գիշերը, մի քանի օր էլ նրան էին փնտրում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում