Հասարակություն 

Հունաստանն իր միջնորդություն է առաջարկել Ռուսաստանի ու ԵՄ-ի հարբերություններում

 

Ինչպես հաղորդում է  INTERFAX.RU  գործակալությունը, Հունաստանը կարող է կապող օղակ հանդիսանալ Ռուսաստանի ու ԵՄ-ի միջեւ հարաբերություններում:

 

Այդ մասին հայտնել է Հունաստանի նորանշանակ արտգործնախարար Նիկոս Կոցիասը, նշելով որ Հունաստանը չի պատրաստվում առկա տարձայնություններում օժանդակել կողմերից որեւէ մեկին ու երբեք չի հրաժարվի Ռուսաստանի հետ իր դարավոր բարեկամությունից, սակայն կարող է որոշակի հաշտարարի դեր ստանձնել արեւմուտք-արեւելք փոխհարաբերություններում:

 

Կոցիասը նաեւ ընդգծել է, որ Հունաստանը շահագրգռված է Ուկրաինայի ճգնաժամի հաղթահարման ու ԵՄ-ի ու Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման հարցերում:

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից