Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայությունը և Հայաստանի քաղավացիայի գլխավոր վարչությունը պայմանավորվել են չեղյալ համարել օդային հաղորդակցության բոլոր սահմանափակումները:
Այս մասին հայտնում է Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայության մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ խոսքը մասնավորապես վերաբերում է փոխադրողների հաստատված քանակին և չվերթների հաճախականությանը:
Հավելենք, որ մինչ այս ամեն կողմից մեկ փոխադրող կարող էր գործել, իսկ չվերթների թիվը չպետք է գերազանցեր շաբաթական երեք անգամը: