Այսօր՝ մայիսիի 20-ին, խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի հետ սահմանին հաստատված անդորրը երկար չի տևելու:
Նա նշեց, որ այսօր իրավիճակի սրումը ձեռնտու է գերտերություններին և առաջին հերթին հենց Ռուսաստանին, որը ցանկանում է Ադրբեջանին տեսնել ԵՏՄ-ի կազմի մեջ, իսկ Ադրբեջանն էլ դա օգտագործելու է հարցն իր օգտին լուծելու համար:
Փոստանջյանի պնդմամբ, մեր իշխանությունները պատրաստ չեն ավարտին հասցնել հաղթարշավը, ինչի մասին վկայում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետի Ռուսաստան մեկնելը, որտեղ Ադրբեջանի առաջարկով հրադադարի ռեժիմ հաստատվեց ապրիլյան պատերազմից հետո:
Ինչ վերաբերում է այն փաստին, որ հայկական կողմն 800 հեկտար տարածք է կորցրել, պատգամավորն ասաց, որ մենք դրա պատճառով այսօր դատարկված գյուղ ունենք և լուրջ խնդիրներ անվտանգության հետ, ինչպես նաև խոցելի սահման արևելյան հատվածում: