Հասարակություն 

Թուրքմենիայի նախագահը պահանջել է կրճատել պետական ծախսերը

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը, Թուրքմենիայի նախագահ Թուրբանղուլի Բերդիմհամեդովը պետական հեռուստատեսությամբ ունեցած ելույթի ժամանակ տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար նպատակային է համարել կրճատել երկրի պետական ծախսերը:

 

Նա տեղեկացրել է, որ տնտեսական ճգնաժամի հետեւանքով երկրում արժեզրկվել է մանաթը, ինչպես նաեւ թանկացել են առաձին անհրաժեշտության ապրանքներն, ուստի անհրաժեշտ է կտրուկ միջոցառումներ իրականացնել՝ վերահսկողություն հաստատելով բյուջեի ծախսերի նկատմամբ:

 

Միաժամանակ նա կառավարությանը հրահանգել է ֆինանսական վարկեր տրամադրել առաջիկայում նախատեսվող ծրագրերին ու ավելացնել երկրի արտահանման ժավալները:

 

Վերջում նա հայտարարել է, որ Թուրքմենիան տիրապետում է անհրաժեշտ միջոցների, որպեսզի առաջիկա տարիներում ապահովի բնակչության նորմալ կենսամակարդակը:

 

Հիշեցնենք, որ հունվարին Թուրքմենիան թանկացրել էր բենզինն ու իջեցրել ազգային արժույթի կուրսն, որն անփոփոխ էր 2008թ.-ից:

 

 

Նույն շարքից