Հասարակություն 

Բնակիչ-բաժանորդները պետք է մինչև հունիսի 1-ը վերակնքեն գազամատակարարման պայմանագրերը

«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի  2016 թվականի  հունվարի 20-ի  որոշման համաձայն` բնակիչ-բաժանորդների հետ նախկինում կնքված գազամատակարարման պայմանագրերը վերակնքելու վերջնաժամկետ է սահմանվել սույն թվականի հունիսի 1-ը:

Հաշվի առնելով այն, որ վերը նշված ժամկետը մոտենում է ավարտին,  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կրկին հիշեցնում է պայմանագրերը վերակնքելու անհրաժեշտության մասին, միաժամանակ   ծանուցում ստացած բաժանորդներին նախազգուշացնում, որ մինչև սույն թվականի հունիսի 1-ը գազամատակարարման պայմանագրերը չվերակնքած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը կդադարեցվի սահմանված կարգով»,-ասված «Գազպրոմ Արմենիա»-ի տարածած հայտարարության մեջ:

Նույն շարքից