Քաղաքական գլխավոր 

Հայաստանը պետք է Արցախը վերադարձնի բանակցային գործընթաց. Նավասարդյան

Այսօր՝ մայիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը դրական համարեց այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրաջանակներում Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան կարողանում են համագործակցել ու նրանց միջև կոնսենսուս կա, ինչը չի կարելի ասել մյուս հարցերի մասին:

Ինչ վերաբերում է մասնավորապես Վիեննայում տեղի ունեցած հանդիպմանը, Նավասարդյանն ասաց, որ չափավոր լավատես է, քանի որ բանակցություններն ամեն դեպքում ավելի լավ են, քան՝ պատերազմը: Իսկ չափավոր է լավատես, որովհետև վստահ չէ այն հարցում, որ Ադրբեջանը կդադարեցնի պատերազմական գործողությունները. «Վիեննայի հանդիպումը նաև ցույց տվեց, որ Ռուսաստանը կարծես թե հրաժարվում է Կովկասում և մասնավորապես Արցախի հարցում իր գերակա դիրքորոշումից»,-հավելեց նա

Խոսելով բուն բանակցությունների մասին, բանախոսն ասաց, որ հայկական կողմն այսօր պետք է իր համար խնդիր դնի և Արցախին վերադարձնի բանակցային սեղանի շուրջ:

Նավասարդյանը նաև խոսեց հակամարտության կարգավորման գործին Իրանի մասնակցության մասին՝ նշելով, որ հիանալի կլիներ եթե դա տեղի ունենար, սակայն Իրանն իր խնդիրներ ունի, դրա համար էլ չի անում դա:

Ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերություններին,ապա դեսպանի խոսքով  մենք չենք կարողանում այդ հարաբերությունները զարգացնել այնպես, ինչպես մեզ է պետք է, ինչը չի կարելի ասել իրանա-ադրբեջանական հարաբերությունների մասին:

Նույն շարքից