Հասարակություն 

Հայտնաբերվել են կործանված օդանավի ուղևորների իրարը /տեսանյութ/

Եգիպտոսի զինվորականները Ալեքսանդրիայից մոտ 290 կմ հեռավորության վրա հայտնաբերել են Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերությանը պատկանող A320 օդանավի բեկորները և ուղևորների իրերը:

Հարկ է նշեել, որ այդ տեղանքում օդանավի բեկորների և ուղևորների իրարի հայտնաբերման մասին տեղեկություններն ի հայտ էին եկել դեռ երեկ, սակայն միայն այսօր են դրանք պաշտոնապես հաստատվում:

Հիշեցնենք, որ A320 օդանավը, որում կար 66 մարդ, անհետացել էր երեկ հունական Կարպատոս կղզուց 240 կմ հեռավորության վրա:

Որոշ տեղեկություններով, անհետանալուց առաջ օդանավն անհասկանալի պատճառներով կտրուկ ձախ է թեքվել, ապա 360 աստիճան պտտվել է և կորցրել բարձրությունը:

Չի բացառվում, որ սա ահաբեկչություն է եղել:

Նույն շարքից