Քաղաքական գլխավոր 

Եթե կան գործարար պատգամավորներ, պետք է հետևություններ անեն. ՀՀԿ խմբակցության ղեկավար

«Որևէ մեկը չի թաքցրել, որ տնտեսության մեջ, մասնավորապես ներկրման հետ կապված խնդիրներ կան, իսկ այժմ վարչապետը հայտարարում է, որ ինքը պատրաստ է արձագանքել ցանկացած խնդրի, ու ցանկացած ոք  կարող է ապրանք ներմուծել Հայաստանը»,-այսօր՝ մայիսի 20-ին, խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց  ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ պատասանատվության ինստիտուտները պետք է անպայման ուժեղացնել:

Հանրապետական պատգամավորի խոսքերով, ռեֆորմները պետք է աստիճանաբար իրականացնել, քանի որ կտրուկ փոփոխությունները կարող են վտանգավոր լինել, իսկ այդ ճանապարհին պետք է պատժել մեղավորներին:

Հարցին, թե ինչու է միայն հիմա կառավարությունը սկսում պայքարել մենաշնորհների և կոռուպցիայի դեմ, եթե հաշվի առնենք այն, որ դա վաղուց գոյություն ունի Հայաստանում, Բաղդասարյանն ասաց, որ պայքար միշտ էլ եղել է, սակայն գտնվել են մարդիկ, ովքեր կարողացել են ինչ-ինչ ճանապարհներով  շրջանցել օրենքը:

Հանրապետական խմբակցության ղեկավարը, խոսելով այն մասին, թե ինչպես վերոնշյալ պայքարը կազդի գործարար պատգամավորների վրա, ասաց, որ քաղաքականությունն ու գործարարությունը պետք է տարանջատել, համապատասխան մարդիկ պետք է հետևություններ անեն:

Բաղդասարյանը անդրադարձավ նաև ղարաբաղյան հարցին և մասնավորապես  դրան, որ հայկական կողմը 800 հեկտար տարաածք է կորցրել: Նա նշեց, որ նման իրադարձությունների ժամանակ հող կորցնելը կամ ձեռք բերելը վերացական է՝ հավելելով, որ եթե անհրաժեշտություն լիներ, այդ տարածքը կվերադարձվեր, սակայն հետևանքները կարող էին սարսափելի լինել: Պետք չէ այդ խնդրի վրա ծանրանալ,այլ խնդիրների վրա պետք է ուշադրություն դարձնել:

Նույն շարքից