Այսօր՝ մայիսի 20-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանը, խոսելով արագաչափերի մասին, հավաստիացրեց, որ հանրության շրջանում այդ մասով բողոք չկա՝ հավելելով որ շատ հաճախ հենց քաղաքացիներն են դիմում ոստիկանությանը՝ խնդրելով այս կամ այն վայրում արագաչափ տեղադրել:
Հակոբյանն ասաց, որ այսօր արագաչափերի թիվն ավելացնելու անհրաժեշտություն կա՝ նշելով, որ դրանց թիվն ավելանալու այնքանով, որքանով պետք է :
ՃՈ պետի խոսքերով, այս անգամ ևս, ինչպես միշտ արվում է ոստիկանությունը դիմելու է արագությունը չափող տեսախցիկներ տեղադրող և սպասարկող Security dream ընկերությանը, որ միշտ պարտաճանաչ կերպով կատարում է պայմանագրային պարտավորությունները: