Տնտեսություն գլխավոր 

Մեդվեդևը կարծում է, որ պետք է ֆիքսել ԵՏՄ Մաքսային օրենսդրության ստորագրման վերջնաժամկետը

Եվրասիական տնտեսական միության Մաքսային  օրենսդրության ընդունումը ձգձգվում է, անհրաժեշտ է արագ ֆիքսել այն ժամանակ, որի ընթացքում ստորագրվելու է այդ փաստաթուղը, այսօր՝ մայիսի 20-ին, Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդրի ընդլայնված կազմով նիստի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսդրությունն, անկասկած, կարևորագույն նպատակներից մեկն է: Դրա համաձայնեցումը ձգձգվում է: Մենք կարծում ենք, որ գործը պետք է արագ անել և ավարտին հասցնել: Հենց այսօր մենք կարող ենք որոշել այդ փաստաթղթի ստորագրման վերջնական ժամկետը»,-ասել է նա:

Մեդվեդևը հավելել է, որ օրենսդրությունը  դյուրացնելու է մաքսային վարչարարությունը, այն դարձնելու է գործարարության համար ավելի հասկանալի և ավելի հեշտ կիրառելի:

Նույն շարքից