Փարիզում 2015թ. նոյեմբերի ահաբեկչությունների գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամը, որն ուրբաթ առաջին անգամ կանգնել է ֆրանսիական դատարանի առաջ, լռություն է պահպանում դատարանի դահլիճում, որտեղ ընթանում է հարցաքննությունը, հայտնում է Reuters-ը:
«Ամենասկզբից նա հստակ հասկացրեց, որ կօգտվի լռության իր իրավունքից, և հրաժարվել է պատասխանել հարցերին»,- Reuters-ին հայտնել է աղբյուրը Ֆրանսիայի դատախազությունում: