Այսօր` փետրվարի 2-ին, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Արտակ Հարությունյանը հայտնեց, որ 2014թ.-ին տեղի է ունեցել ավելի քան 3300 ճանապարհատրանսպորտային պատահար:
«Պատահարների հետեւանքով մահացել է 297 մարդ, վիրավորվել է ավելի քան 4 հազար քաղաքացի: Ունենք դեպքերի եւ մարմնական վնասվածքների աճ, սակայն զոհերի նվազում»,- ասաց Արտակ Հարությունյանը:
Զոհերի նվազումը, ՃՈ պետի խոսքով, պայմանավորված է մի շարք պատճառներով` տեսանկարահանող սարքերի առկայությունը, ճանապարհային պարկի փոփոխությունը, վարորդների նկատմամբ զսպողականությանն ուղղված քաղաքականությունը, վարորդ-հետիոտն փոխզիջման մշակույթի ձեւավորումը: