Հասարակություն 

Թուրքերի կողմից Հայաստանին ներկայացվող զավեշտալի մեղադրանքը

Հայաստանի հետ սահմանակից Իգդիր նահանգի Թուզլուջայի շրջանում բնակվող 6 անգղներ թունավորվել են, որոնցից 4-ը սատկել են, իսկ 2-ին բուժելուց հետո կրկին բաց են թողել վայրի բնություն:

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական Ակոս-ը, Իգդիր նահանգի անտառների և ջրային հարցերով վարչության պետ Մեթե Թյուրքօղլուն հայտարարել է, թե անգղների թունավորման մասին տեղեկություն ստանալուց հետո սկսել են ուսումնասիրությունները:  Թուրք պաշտոնյան նշել է, թե ինքը կարծում է, որ անգղները թունավորվել են Հայաստանի տարածքում կերած որևէ մսի հետևանքով:

Նույն շարքից