Քաղաքական գլխավոր 

Վանաձորի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն մի քանի պաշտոնյաների եղբայրներ ու հովանավորյալներ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հեռանալու հարցը վճռված է, Սամվել Վանցիկիչին չի հաջողվել այս անգամ էլ համոզել Սերժ Սարգսյանին և առաջադրվել, թեև Վանաձորում տարածել են, թե Դարբինյանն ինքը չի ցանկանում առաջադրվել։

ՀՀԿ-ի թեկնածուն, ամենայն հավանականությամբ, կլինի Լոռվա փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, որը ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի հովանավորյալն է։ Քաղաքապետի հավակնություններ ունեն նաև մարզպետարանի սոցիալական բաժնի պետը, ջրմուղի պետ Հարութ Անտոնյանը՝ Արաբկիրի նախկին թաղապետ Հրայր Անտոնյանի եղբայրը։

Մտադիր է առաջադրվել նաև նոտարական գրասենյակի ղեկավար Մամիկոն Ասլանյանը։ Խոսվում էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի եղբոր մասին, որը մարզի գազի վարչության պետն է։ Թեկնածուների թվում է նաև անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը։ Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև ԲՀԿ-ն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից